Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

20121031 160320

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 27.08.18թ. պաշտոնական հրապարակմամբ հանրությանը ներկայացրել էր այն իրավական և փաստական հիմնավորումները, որոնց ուժով խմելու ջրի ոլորտի սակագների ճշգրտման գործընթացում Հանձնաժողովի լիազորությունները կրում են տեխնիկական բնույթ և վերջինիս հայեցողությունն իսպառ բացառված է։
Մինչդեռ, չնայած նշվածին, տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և այլոք, ցավոք վերստին փորձ են անում ապակողմնորոշող տեղեկատվության տարածմամբ հանրության մոտ տարընկալումներ առաջացնել և գործող իրավակարգավորումներից անտեղյակությունը արդարացնել այլ անհիմն փաստարկներով:
Նշվածով պայմանավորված Հանձնաժողովը կրկին հայտնում է՝
 Բազիսային սակագները ձևավորվել են միջազգային մրցույթի արդյունքում,
 Բազիսային սակագները սահմանվել են համաձայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ ՀՀ կառավարության կնքած վարձակալության պայմանագրի և ամրագրվել մրցութային փաթեթի մաս կազմող սակագնային հավելվածով՝ հետագա 15 տարիների համար,
 Բազիսային սակագները ենթակա են ճշգրտման սակագնային հավելվածով ամրագրված բանաձևերով՝ պայմանավորված 3 գործոնով (սղաճ, էլեկտրական էներգիայի սակագնի փոփոխություն և ամրագրված սպառման բազիսային ծավալների փոփոխություն):
Ուստի, ԶԼՄ-ներով շրջանառվող տեղեկատվությունն առ այն, որ սակագին բարձրացնելու հայտը քննելիս հանձնաժողովը պետք է հաշվի առներ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում ջրի կորուստների ու անարդյունավետ գնումների վերաբերյալ փաստերը, չունի որևէ իրավական հիմք, քանի որ նշված գործոնները չեն կարող ազդեցություն ունենալ հանձնաժողովի կողմից սակագների ճշգրտման գործընթացում (ճշգրտման գործոնները սպառիչ սահմանված են)։ Ավելին, համաձայն վարձակալության պայմանագրի, ջրի կորուստների և գնումների հետ կապված հարաբերությունները նշված պայմանագրի կարգավորման առարկա են:
Հանձնաժողովը ևս մեկ անգամ հորդորում է հանձնաժողովի կողմից խմելու ջրի սակագների ճշգրտման վերաբերյալ ցանկացած եզրահանգում կառուցել բացառապես գործող կարգավորումների պատշաճ ուսումնասիրության արդյունքում, հետո միայն հանդես գալ հրապարակայնորեն։

 

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
28.08.2018թ.

 

Report 

civil-service  

Untitled4

 

Վերջին նորություններ

Չորեքշաբթի, 25 Մարտ 2020

Կարդալ...

Ուրբաթ, 20 Մարտ 2020

PSRC Shenk new2

2020 թվականի մարտի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նի...


Կարդալ...

Երկուշաբթի, 16 Մարտ 2020

Կարդալ...

Ուրբաթ, 13 Մարտ 2020

20121031 160320

2020 թվականի մարտի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 11 Մարտ 2020

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: