Call email facebook Sitemap

RA am

ՀայերենРусский
There are no translations available.

Հոկտեմբերի 1-ին մեկնարկել է ՀՀ ՀԾԿՀ նախագահի 2018թ. սեպտեմբերի 18-ի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ իրականացնելու մասին» հրամանով նախատեսված մոնիթորինգը, որի աշխատանքներում, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ներգրավված են նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Մոնիթորինգը իրականացվում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում: Մոնիթորինգի արդյունքում խախտումների արձանագրման դեպքերում՝ կկատարվեն մատուցված ծառայությունների ծավալների վերահաշվարկներ, որոնք իրենց ազդեցությունը կունենան մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների վրա:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Links

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: