ԳԱՐԵԳԻՆ ՔԱՋԻԿԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ
Պաշտոնը
2019թ.-ի ապրիլի 19-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ:
Ծննդյան տարեթիվը
22 հուլիսի 1977թ. Երևան:
Գիտական աստիճան
- Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (Էներգետիկա մասնագիտությամբ)։
- 3 ուսումնամեթոդական ձեռնարկի և 11 գիտական հոդվածների հեղինակ և համահեղինակ:
Պետական և այլ պարգևներ
- ՀՀ Նախագահի 2015 թվականի հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
- ԼՂՀ վարչապետի 2017 թվականի որոշմամբ պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով:
- ՌԴ Ռուսական ինժեներական ակադեմիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 60 որոշմամբ պարգևատրվել է Ռուսաստանի վաստակավոր ինժեների նշանով և ստացել պատվավոր կոչում:
- Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ 2019 թվականին պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:
Կրթությունը
- 1994-1998թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,
- 1996-1998թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունք,
- 1998-2000թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագիտության մագիստրոս,
- 2000-2002թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ասպիրանտուրա), Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագետ-հետազոտող:
Աշխատանքային գործունեությունը
- 1999-2004թթ.-ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, տեխնիկական փորձաքննության վարչություն, սակագնային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի առաջատար մասնագետ, ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության սակագնային բաժնի գլխավոր մասնագետ,
- 2004-2011թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ,
- 2011-2018թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության պետ,
- 2016թ. սեպտեմբերի 1-ից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոս,
- 2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ,
- 2018թ. հոկտեմբերի 4-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար,
- 2019թ․ ապրիլի 19-ից՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի որդի: