Հիմնական իրավասությունները
Կարգավորման հիմնական միջոցները
- ա) գործունեության լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների սահմանումը և դրանց վերահսկումը.
- բ) կարգավորող մարմնին հաշվետվություն ներկայացնելու նպատակով լիցենզիա ստացած անձանց համար հաշիվների, ենթահաշիվների ներդրումը՝ համաձայն ազգային հաշվային պլանի, հաշվապահական հաշվառմանն առնչվող օրենքների ու իրավական ակտերի.
- գ) կարգավորվող սակագների սահմանումը.
- դ) գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (ծառայությունների մատուցման), ինչպես նաև սպառողների հետ կնքվող էներգիայի և (կամ) բնական գազի մատակարարման (առուվաճառքի) պայմանագրերի օրինակելի ձևերի կամ պարտադիր պայմանների սահմանումը, գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև կնքված պայմանագրերի գրանցումը.
- ե) շուկայի կանոնների և կարգերի սահմանումը.
- զ) կարգավորող մարմնի կողմից իր իրավասության սահմաններում իրավական ակտերի սահմանումը, կատարման վերահսկողությունը.
- է) սպասարկման որակի նկատմամբ պահանջների սահմանումը.
- ը) գործունեության լիցենզիա ունեցող անձանց կողմից ներկայացվող զարգացման ներդրումային ծրագրերի ուսումնասիրումը՝ ապագա սակագներում ներդրումների (լրիվ կամ մասնակի) ներառման կամ մերժման նպատակով: