Չլիցենզավորվող գործունեությունների տեսակները
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ կարգավորման ենթակա չեն
- ա) բացառապես սեփական կարիքների համար ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված և էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ արտադրության ժամանակահատվածում, ինչպես նաև ջերմային էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման և արտադրության ժամանակահատվածում.
- բ) ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման գործունեությունները, եթե այդ համակարգերի դրվածքային հզորությունը չի գերազանցում 5.8 ՄՎտը.
- գ) անօրգանական և օրգանական վառելիք օգտագործող մինչև 1 ՄՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում.
- դ) մինչև 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման ժամանակահատվածում, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների և սույն կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքերի.
ե) վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից էլեկտրական էներգիայի արտադրության գործունեությունը՝ կառուցման (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանների) և արտադրության ժամանակահատվածում:
* Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը արևային էներգիայի կիրառմամբ ինքնավար էներգաարտադրողների տեղակայանքների դրվածքային հզորությունը կարող է հասնել էլեկտրական էներգիայի իրենց սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությանը, բայց ոչ ավելի, քան 500 կիլովատ, որոնց գործունեությունը ենթակա չէ կարգավորման կառուցման և արտադրության ժամանակահատվածներում:
ՀՀ ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն՝
Ջրային ոլորտում գործունեության լիցենզիա չի պահանջվում, և մատուցվող ծառայությունների սակագները չեն կարգավորվում‚ եթե լիցենզավորման ենթակա գործառույթներն իրականացվում են՝
- 1) բացառապես սեփական կարիքների համար.
- 2) համայնքների կամ ջրօգտագործողների ընկերությունների կամ ջրօգտագործողների ընկերությունների միությունների կամ համայնքային բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից: