ՍԵՐԳԵՅ ԼԵՎՈՆԻ ԱՂԻՆՅԱՆ
Պաշտոնը
2019թ.-ի մայիսի 30-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ծննդյան տարեթիվը
10 հոկտեմբերի 1977թ. Երևան:
Պետական և այլ պարգևներ
ԼՂՀ վարչապետի կողմից պատվոգիր՝04.04. 2017թ.
Կրթությունը
- 1994-1998 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,
- 2010-2012 թթ.- Հայաստանի Ամերիկյան համալսարան, ֆինանսների կառավարում ֆակուլտետ, գործարար կառավարման մագիստրոս։
Աշխատանքային գործունեությունը
- 03.04.2000 -01.09.2000 թթ.- ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, ֆինանսական վերլուծության վարչության առաջին կարգի մասնագետ,
- 01.09.2000 -01.10.2002 թթ.- ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության ֆինանսական վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ,
- 01.10.2002 -21.11.2005 թթ.- ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության առաջատար մասնագետ,
- 21.11.2005 – 08.02.2011 թթ.- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության, ներդրումային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ, 3-րդ դասի խորհրդական,
- 08.02.2011 – 21.12.2015 թթ.- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, լիցենզավորված գործունեության մոնիտորինգի և ներդրումային ծրագրերի վարչության, ներդրումային ծրագրերի բաժնի պետ, 2-րդ դասի խորհրդական,
- 21.12.2015 – 30.05.2019 թթ.- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, զարգացման և մոնիտորինգի վարչության պետ, 1-ին դասի խորհրդական,
- 2019թ. մայիսի 30-ից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ:
Ընտանեկան դրությունը
Ամուսնացած է, ունի երեք դուստր։