Call email facebook Sitemap

RA am

EnglishРусский

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարգելի սպառող, տեղեկացվա՞ծ եք արդյոք՝

1. ջրամատակարար ընկերությունների Ձեր առջև ունեցած պարտավորությունների և ջրային ոլորտում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների մասին

2. խմելու ջրի մատակարարման ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականության մասին այդ թվում՝

1) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2019 թվականի սակագների վերանայում (ճշգրտում),

2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի 2020 թվականի սակագների վերանայում (ճշգրտում): 

3. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի 20.02.2014թ. № 056-ՀՆ հրամանով նախատեսված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման ոլորտում հրապարակված տեղեկատվության թարմացման մասին

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ինտերնետային կայքում հրապարակված՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման վերաբերյալ տեղեկատվությունը թարմացվում է՝
1) Տարեկան կտրվածով՝ մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 31-ը՝
ա. խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 3-րդ բաժին),
բ. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հասցեագրված սպառողների դիմում-բողոքները և հարցադրումները,
գ. ջրամատակարարման խնդիրների վերաբերյալ սպառողների կողմից հաճախակի տրվող հարցերը:
2) Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան իրավական ակտերում կատարված փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
ա. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթները ջրային ոլորտում,
բ. խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող ջրամատակարարի հիմնական պարտավորությունները,
գ. սպառողների հարցադրումների և բողոքների գրանցման և քննարկման ընթացակարգը,
դ. Հայաստանի Հանրապետությունում խմելու ջրի մատակարարման ոլորտում իրականացվող սակագնային քաղաքականությունը (ՀՀ ջրային օրենսգիրք, ՀՀ ՀԾԿՀ 02.11.2016թ. N296Ն, 09.12.2016թ. N397Ա, 05.04.2005թ. N33Ն որոշումներ):
3) Սակագների վերանայման դեպքում՝ ջրային ոլորտի ընկերությունների սակագները և հիմնական ցուցանիշները:
4) Եռամսյակային կտրվածքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարեկան աշխատանքային ծրագրի՝
ա. ջրային համակարգի ընկերությունների գործունեության տեխնիկատնտեսական ցուցանիշները,
բ. սպառողների սպասարկման որակի ցուցանիշների վերաբերյալ խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը,
գ. սպառողների դիմում-բողոքների վերաբերյալ խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից ներկայացվող տեղեկատվությունը

Report 

civil-service  

Untitled4

 

Վերջին նորություններ

Չորեքշաբթի, 25 Մարտ 2020

Կարդալ...

Ուրբաթ, 20 Մարտ 2020

PSRC Shenk new2

2020 թվականի մարտի 25-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նի...


Կարդալ...

Երկուշաբթի, 16 Մարտ 2020

Կարդալ...

Ուրբաթ, 13 Մարտ 2020

20121031 160320

2020 թվականի մարտի 18-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նի...


Կարդալ...

Չորեքշաբթի, 11 Մարտ 2020

Կարդալ...

Օգտակար հղումներ

gov  3-1 veolia   gazprom-armenia logo-arm IC banner Riga2019 FINAL 


Հայաստանի Հանրապետության Հանրային Ծառայությունները Կարգավորող հանձնաժողով
© 1997-2014, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: