Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Նոյեմբերի 21-ի հանձնաժողովի նիստ

16/11/2012

2012 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


21 նոյեմբերի, 2012թ                                                                                                      ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության 2013-2017 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին

 
Զեկուցողներ` 1.«ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ
2 .Ա.Բուդաղյան

2. «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան

3. «ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼ ԲԻԶՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
4. «ՆԵՏՍԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան

5. «ԳԵԼԻԵԳՈՒԶԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կանթեղ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0415 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
6. «ԱԽՈՒՐՅԱՆ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ախուրյան ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0340 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

7. «ԳՈՒՐԳԵՆ-ՄՀԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «ԼԵՌՆԱՇԵՆ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
8. «ՎՏՎ ԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգնուտ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

9. «ՎԱՆՇԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կաթնառատ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը վաճառելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 14-ի №521Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
 
      
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան