Դեկտեմբերի 12-ի հանձնաժողովի նիստ
07/12/2012
2012 թվականի դեկտեմբերի 12-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
12 դեկտեմբերի, 2012թ ժամը՝ 11:00 - ին
1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի օգոստոսի 19-ի №507Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ՊԼԱՆԵՏ ՐԱՖՖԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 3-ի №380Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան