Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ` 2014թ-ի ՀՈՒՆՎԱՐԻՆ

14/12/2012

ՇԱՐԺԱԿԱՆ ԿԱՊԻ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ` 2014թ-ի ՀՈՒՆՎԱՐԻՆ

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` դեկտեմբերի 4-ին կայացած նիստում քննարկվել է «Շարժական կապի հեռախոսահամարների տեղափոխելիության համակարգի ներդրման սկզբունքների և ժամանակացույցի մասին» հարցը:
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող համարների տեղափոխելիության համակարգի ներդրման աշխատանքների ընթացքում, միջազգային փորձի ուսումնասիրության նպատակով, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ցուցաբերվել է տեխնիկական աջակցություն: Մշակված նախագծի քննարկման արդյունքում` սահմանվել են նշյալ համակարգի ներդրման սկզբունքներն ու հետագա գործողությունների ժամանակացույցը.
1. համակարգը գործարկվելու է 2014 թվականի հունվարի 1-ից,
2. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է 3, իսկ հետագայում՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում,
3. հեռախոսահամարների տեղափոխելիությունը բաժանորդների համար իրականացվելու է անվճար: