Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ն որոշում է կայացրել ՀՀ բոլոր բնակավայրերը GSM ծածկույթով ապահովելու վերաբերյալ

23/01/2013

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունվարի 23-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «ԱրմենՏել», «Ղ-Տելեկոմ» և «Օրանժ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը զարգացնելու և արդիականացնելու մասին» որոշումը:
 Որոշման համաձայն՝ շարժական բջջային կապի օպերատորները պարտավոր են մինչև 2014 թվականի հունվարի 23-ը զարգացնել և արդիականացնել իրենց հանրային շարժական բջջային կապի ցանցերը՝ ապահովելով ձայնային և շարժական լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցումը հանրային շարժական բջջային կապի ծածկույթ չունեցող 18 բնակավայրերում:  Միաժամանակ, ծածկույթով ապահովելու նպատակով նշված բնակավայրերը հավասարապես բաշխվել են 3 օպերատորների միջև՝ համաձայն ստորև ներկայացված ցանկի.

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով