Մարտի 20-ի հանձնաժողովի նիստ
15/03/2013
2013 թվականի մարտի 20-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
20 մարտի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 7-ի №414Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «ԳՆԴԱՍԱՐ ՓՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Գնդասար» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «ԷՐԷՄԻՐԷՆԵՐԺԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Տավուշ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
4. «ՌԵՅԳԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կարճաղբյուր ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0405 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան