Մարտի 27-ի հանձնաժողովի նիստ
22/03/2013
2013 թվականի մարտի 27-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
27 մարտի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 9-ի №101Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
3. «ԱԳ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Բռնակոթ ՓՀԷԿ-1» և «Բռնակոթ ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանների գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
4. «Էներգոտեխնիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Էներգոտեխնիկա-1» հողմային էլեկտրակայանի կառուցման №0218 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ԷԼԻՏՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «ԳՐԻՄԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը օտարելուն համաձայնություն տալու մասին
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան