Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Ապրիլի 3-ի հանձնաժողովի նիստ

28/03/2013

2013 թվականի ապրիլի 3-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


3 ապրիլի, 2013թ                                                                                                            ժամը՝ 11:00 - ին

 

 

1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին համաձայնություն տալու մասին

 
Զեկուցող` Հ.Ղոսալմյան

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 27-ի №548Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Գ.Բաղրամյան
 
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 29-ի №291Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
4. «ԼԵՌ-ԷՔՍ-ԷՆԵՐԳԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աջիբաջ-6» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0351 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

5. «ԿԱՅՈՒՐ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի №631Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 14-ի №526Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
8. «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարի զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին

 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
9. «ԱՐՍԵՆ ԵՎ ՈՐԴԻ ԱՎԱԳՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին

 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
11. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 3-ի №372Ա և 2012 թվականի մարտի 28-ի №100Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
 
  
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան