Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Ապրիլի 10-ի հանձնաժողովի նիստ

05/04/2013

2013 թվականի ապրիլի 10-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


10 ապրիլի, 2013թ                                                                                                          ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին

 
Զեկուցող`Գ.Բաղրամյան

2. «ՄԵԳԱԷՆԵՐՋԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Խաչաղբյուր-2» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի №441Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի փետրվարի 2-ի №28Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հուլիսի 9-ի №360Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
6. «ՅՈՒՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարի զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին

 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան