Ապրիլի 23-ի հանձնաժողովի նիստ
18/04/2013
2013 թվականի ապրիլի 23-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
23 ապրիլի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության «Ինքնավար ջերմային էլեկտրակայան-1 (ԻՋԷԿ-1)» կայանի կառուցման №0396 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3. «ՀԱՅՌՈՒՍԿՈԳԵՆԵՐԱՑԻԱ» փակ բաժնետիրական ընկերության ջերմային էներգիայի բաշխման ցանցի կառուցման №0398 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
4. «ՍՈՒՐԲ ԱՂԲՅՈՒՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի №439Ա և №440Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի նոյեմբերի 30-ի №624Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան