Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հայտարարություններ

Հունիսի 5-ի հանձնաժողովի նիստ

01/06/2013

2013 թվականի հունիսի 5-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...


Նախագիծ

Օ Ր Ա Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ


5 հունիսի, 2013թ                                                                                                             ժամը՝ 11:00 - ին

 

 

1. Բնական գազի մատակարարման (մատակարար-բաժանորդ (կազմակերպություն)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին

 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 9-ի №14Ա և 2005 թվականի նոյեմբերի 1-ի №155Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության սակագնային մարժայի հաշվարկում ներառվող էլեկտրաէներգիայի թույլատրելի կորուստների 2013 թվականի մեծությունների սահմանման մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
4. «ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» փակ բաժնետիրական ընկերության սպառման համակարգերը էլեկտրական ցանցին միացնելու մասին

 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

5. Երևան քաղաքի Արամի 82-84 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը էլեկտրական ցանցին միացնելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
6. «Էլիտ գրուպ» փակ բաժնետիրական ընկերության քոթեջային համալիրի սպառման համակարգը էլեկտրական ցանցին միացնելու մասին
 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 3-ի №374Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի №96Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

 
 
Զեկուցող` Ա.Բուդաղյան
 
9. Անհատ ձեռնարկատեր Վարդան Հովհաննիսյանին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին

 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
10. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի մայիսի 27-ի №291Ա և 2009 թվականի փետրվարի 18-ի №32Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին

 
 
Զեկուցող` Գ.Գևորգյան
 
11. «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու և ձեռք բերելու թույլտվություն տալու մասին

 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
12. «Իջևանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0027 լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու մասին

 
 
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
 
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ`                                                                       Ռ.Նազարյան