Կարգավորող մարմինների համատեղ նիստ
13/12/2019
Այսօր հանձնաժողովում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ ամփոփվեցին 2019 թվականի ընթացքում իրականացրած աշխատանքները:
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը ողջունեց նիստի մասնակիցներին և առաջարկեց հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանին ներկայացնել 2019 թվականի ընթացքում հեռահաղորդակցության և Էներգետիկայի ոլորտներում կատարված աշխատանքները:
Ա. Սաֆարյանը ներկայացնելով 2019 թվականի ընթացքում իրականացված համատեղ աշխատանքները՝ հատկապես ընդգծեց հանձնաժողովների և կապի օպերատորների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը ռոումինգի ծառայության սակագների նվազեցման ուղղությամբ:
ԱՀ կարգավորող մարմնի նախագահ Միքայել Վիրաբյանը կարևորեց երկու հանձնաժողովների համագործակցությունը՝ համարելով այն արդյունավետ և կառուցողական:
Նիստի ավարտին տրվեցին հանձնարարականներ մշակել 2020 թվականի համատեղ աշխատանքային ծրագիրը և միջոցառումների ցանկը: