Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Տնտեսագիտական համալսարանի և Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ

24/12/2019

Սույն թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը և ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, առ այն, որ կողմերը կիրականացնեն մագիստրոսական կրթական ծրագիր՝ միտված աշխատաշուկայի կարիքների բավարարմանը:
Գարեգին Բաղրամյանը ողջունեց նմանօրինակ կրթական ծրագրերի իրականացումը՝ կարևորելով կարգավորող մարմնի և բարձրագույն ուսումնական հաստատության միջև կառուցողական համագործակցությունը:
Հանձնաժողովը կաջակցի կրթության որակի բարձրացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացմանը և ապագա մասնագետներին՝ ձեռքբերելու գործնական հմտություններ: Նախատեսվում է նաև Հանձնաժողովի մասնագետներին ներգրավել կրթական գործընթացում՝ որպես հրավիրյալ դասախոսներ: Մագիստրոսական կրթական ծրագիրը կկոչվի «Հանրային ծառայությունների ոլորտի բիզնեսի կազմակերպում և կառավարում»:

123457