Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Լուսաբանման հրավեր

23/12/2019

Հարգելի գործընկերներ,
Սույն թվականի դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա տարեվերջյան ամփոփիչ ասուլիս:
Հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը կներկայացնի 2019 թվականի ընթացքում կատարված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները։
Ասուլիսին կմասնակցեն նաև հանձնաժողովի անդամներ՝ Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը և Կամո Սարգսյանը:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել՝
+374 94 06 85 06 (մամուլի քարտուղար՝ Լիանա Ազիզյան), էլ. փոստ press@psrc.am: