Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

2013 թվականի հունիսի 12-ին ժամը 15:00-ին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին մատուցվող ծառայությունների սակագների ճշգրտման վերաբերյալ կազմակերպված քննարկման մասին

13/06/2013

 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարևորելով հանրության համար թափանցիկության ապահովումը և ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով, 2013 թվականի հունիսի 12-ին ժամը 15:00-ին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման վերաբերյալ կազմակերպեց աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին «Երևան Ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները, «Բնակարանային-կոմունալ ոլորտի աշխատողների միություն» ՀԿ-ի նախագահ Ատոմ Սարգսյանը, «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահի տեղակալ Կարեն Չիլինգարյանը, «Համատիրությունների նախագահների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ և «Հասարակական պաշտպանների միություն» ԻԱՄ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, «Սպառողների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Աշոտ Միրզոյանը, Հանրային խորհրդի ներկայացուցիչ Արմինե Խզմալյանը, քաղաքացիներ Անդրիաս Ղուկասյանը, Անի Կաղինյանը և այլ անձինք:
 Քննարկման ընթացքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրեց «Երևան Ջուր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման վերաբերյալ իր մոտեցումները, այնուհետև աշխատանքային քննարկման մասնակիցների կողմից բարձրացվեցին հարցեր և դրանց վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով