Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Սեմինար-քննարկում Հանձնաժողովում

11/02/2020

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ԵՄ Արևելյան գործընկերության երկրներում իրականացվող «ԵՄ հանուն թվային օրակարգի» (EU4Digital) նախաձեռնության շրջանակում տեղի ունեցավ սեմինար-քննարկում՝ ԵՄ ԱլԳ երկրների միջև միջազգային ռոումինգի սակագների նվազեցման և էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի անկախության թեմաներով: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունների և շարժական կապի օպերատորների ներկայացուցիչները:
EU4Digital նախաձեռնության փորձագետները ներկայացրեցին ԵՄ ԱլԳ երկրներում միջազգային ռոումինգի վճարների ներդաշնակեցման ազդեցության գնահատականի և մինչև 2020 թվականի ավարտը ԵՄ ԱլԳ երկրների միջև կնքվելիք տարածաշրջանային ռոումինգի համաձայնագրին առնչվող հարցերը: Քննարկման կարևոր թեմաներից էին նաև էլեկտրոնային հաղորդակցության ոլորտը կարգավորող մարմնի անկախության ամրապնդման և կարգավիճակի գնահատման մեթոդոլոգիայի վերաբերյալ հարցերը:

ֆոտո 1ֆոտո 4ֆոտո 2ֆոտո 5ֆոտո 37