Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը

12/02/2020

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության (ՀԱԷԿ) տարածքում գործել են մի շարք ընկերություններ, որոնք սպառել են ՀԱԷԿ-ի կողմից արտադրված էլեկտրական էներգիան՝ չհանդիսանալով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) բաժանորդ:
Ուստի, Հանձնաժողովը 10 մլն դրամի չափով տուգանեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերությանը՝ թիվ 0002 լիցենզիայի պայմանների 9-րդ կետի խախտման համար:
Հանձնաժողովի նույն որոշմամբ հանձնարարվեց «Հաշվարկային կենտրոն» ընկերությանը 45-օրյա ժամկետում կատարել համապատասխան վերահաշվարկ և «ՀԱԷԿ»-ին եռամսյա ժամկետում վերականգնել «ՀԷՑ»-ի, արդյունքում նաև՝ սպառողներին հասցված վնասը:

123465