Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Քննարկում Հանձնաժողովի 2021-2023թթ.. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ներառյալ՝ 2021 թվականի պետական բյուջեի հայտի նախագծի վերաբերյալ

26/02/2020

Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում Հանձնաժողովի 2021-2023թթ.. միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ներառյալ՝ 2021 թվականի պետական բյուջեի հայտի նախագծի, ինչպես նաև հայտի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին Հանրային խորհրդի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արթուր Սաֆարյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ներկայացրեց վերոնշյալ նախագիծը:
Ներկաները հարցուպատասխանի ձևաչափով քննարկեցին հանձնաժողովի բյուջեի ձևավորման մեխանիզմը, ինչպես նաև խոսեցին բյուջետային հայտի նախագծի հիմքում դրված ծախսային հաշվարկ-հիմնավորումների մասին, առարկություններ և առաջարկություններ չհնչեցին: