Կայացավ քաղաքացիների ընդունելություն
02/03/2020
Այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում՝ նախագահ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը:
Մանրամասն ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին` Գարեգին Բաղրամյանը հանձնարարեց պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին քննարկել բարձրաձայնած հարցերը և տալ լուծումներ՝ գործող կարգերին ու իրավական նորմերին համապատասխան:
Հիշեցնենք, որ սահմանված կարգի համաձայն` հանձնաժողովի անդամների հետ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա օրերին: Մանրամասն հետևյալ հղմամբ http://psrc.am/am/contact-us: