Հունիսի 19-ի հանձնաժողովի նիստ
14/06/2013
2013 թվականի հունիսի 19-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
19 հունիսի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. Երևան քաղաքի Հալաբյան 38/7 հասցեում «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից կառուցվող քաղցկեղի ախտորոշման և բուժման կենտրոնը էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության 230կմ երկարությամբ 220 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի կառուցմանն ուղղված ներդրումների մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
3. Անհատ ձեռնարկատեր Լևոն Գենջոյանին տրամադրված №9/1-100 թույլտվությունը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 11-ի №431Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
4. «Ապահով տանիք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «Լորագետ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «ՎԱՆ ԱԼ ԷՆ Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կաճաճկուտ» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0411 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 1-ի №154Ն որոշման պաշտոնական պարզաբանման մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «ՄԻԵԶԵՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Իշխանասար» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
9. «ՄԻԵԶԵՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Իշխանասար» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան