Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ

21/06/2013

ՎԵՐԱՆԱՅՎԵԼ ԵՆ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԸ
 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2013 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:
 Քննարկելով վերը նշված հարցը` հանձնաժողովը սահմանել է` սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն:
 Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:
 
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով