Ի գիտություն ներդրողի
10/03/2020
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգի 35 և 36-րդ կետերի համաձայն՝ արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաների տրամադրման համար գործում են սահմանաչափեր։
Մասնավորապես, 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար լիցենզիաներ տրամադրվում են մինչև 5 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար՝ պայմանով, որ տրամադրված բոլոր լիցենզիաներով ամրագրված գումարային հզորությունը չգերազանցի 200 ՄՎտ-ը։
Ներկայումս տրամադրված լիցենզիաներով ամրագրված հզորությունների գումարը 129,85 ՄՎտ է, իսկ լիցենզիայի ստացման համար ներկայացված հայտերով արևային կայանների գումարային ընդհանուր հզորությունը կազմում է շուրջ 74,5 ՄՎտ։
Միաժամանակ, վերոնշյալ կարգի 40-րդ կետի համաձայն՝ արևային էլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու մեկից ավելի հայտերի ներկայացման դեպքում, որոնց բավարարումը կհանգեցնի յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ամրագրված գումարային հզորության սահմանաչափի գերազանցման, հայտերը ուսումնասիրվում, քննարկվում են ըստ ներկայացման հաջորդականության։