Աշխատանքային այցով ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը գտնվում է Վարշավայում
11/03/2020
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության գրասենյակի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագրի նպատակն է խթանել էլեկտրոնային հաղորդակցությունների կարգավորման ոլորտում համագործակցության զարգացումը՝ Լեհաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կարգավորող մարմինների միջև աջակցության և համատեղ միջոցառումների իրականացման, տեղեկատվության և փորձի փոխանակման միջոցով։
Այցի շրջանակում Հանձնաժողովի պատվիրակությունը ներկայացրեց նաև էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում գրանցած արդյունքները: Այնուհետև ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը և Լեհաստանի Հանրապետության էլեկտրոնային հաղորդակցության գրասենյակի նախագահ Մարչին Չիհեն ուրվագծեցին միասնական ծրագրերի ընդհանուր հիմքը: Կողմերը պատրաստակամություն հայտնեցին պահպանել կանոնավոր շփումները և զարգացնել գործնական համագործակացությունը էլեկտրոնային հաղորդակցությանն առնչվող հարցերում: