Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Ի գիտություն հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է

26/03/2020

Հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը՝ պայմանավորված նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածմամբ, և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումները՝ ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հանրային ծառայությունները կարգավորող ոլորտում սպառողների շահերը պաշտպանող, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան գրանցված հասարակական կազմակերպությունների ընտրության, գումարի տրամադրման կարգն ու պայմանները սահմանելու մասին» N1721-Ն որոշման համաձայն հասարակական կազմակերպություններին տարեվերջին տրամադրվող՝ հանձնաժողովի նիստերին մասնակցության մասին տեղեկանքում 2020 թվականի ընթացքում տեղի ունեցած հանձնաժողովի նիստերի ընդհանուր թվից կհանվի արտակարգ դրության ժամանակահատվածում կայացած նիստերի թիվը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հանձնաժողովի նիստի օրակարգի վերաբերյալ հարցեր և առաջարկություններ ունենալու դեպքում, նիստից առնվազն մեկ օր առաջ, psrcinfo@psrc.am էլեկտրոնային փոստի միջոցով կարող եք ուղղել Ձեր հարցերը կամ ներկայացնել առաջարկություններ, որոնք կքննարկվեն հանձնաժողովի նիստում: