Հուլիսի 10-ի հանձնաժողովի նիստ
03/07/2013
2013 թվականի հուլիսի 10-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
10 հուլիսի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունները դասակարգելու և հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների շուկաները սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
2. «Ա-ԹԻՎԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ԱՉՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
4. «ԱԳՐՈՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում» բաց բաժնետիրական ընկերության «Դարանակ» փոքր հիդրոէլեկտրակայանի գույքը գրավ դնելուն համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Հ. Ամիրաղյան
5. «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արթիկ-1» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ. Ամիրաղյան
6. «ԱՐԹԻԿԻ ՓՀԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Արթիկ-1» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան