Աշխատանքային քննարկում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ
27/05/2020
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից 01.04.2020թ. հանձնաժողով ներկայացված՝ գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտերը ուսումնասիրվել են հանձնաժողովի աշխատակազմի կողմից։
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 4-ին ժամը 14:00 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։
Միաժամանակ, հաշվի առնելով նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 03.06.2020թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։
Նախապես գրանցումը կարևորվում է այն հանգամանքով, որ քննարկումները հնարավոր է իրականացնել սահմանափակ մասնակիցներով և հետաքրքրություն ցուցաբերած անձանց քանակից կախված, ըստ անհրաժեշտության, կկազմակերպվի լրացուցիչ քննարկումներ այլ ժամերի կամ այլ օրերի։
Սակագների հաշվարկներ և տեղեկանքներ։