ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 17.07.2013 թվականի N256Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հայտարարում է 801-811ՄՀց — 842-852ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտա
19/07/2013
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր 2013 թվականի հուլիսի 17-ի N 256Ն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հայտարարում է 801-811ՄՀց — 842-852ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվության տրամադրման համար մրցույթ: Մրցույթի մասնակցության իրավունք ունեն վերոնշյալ որոշմամբ հաստատված մրցույթի կանոնների պահանջներին բավարարող ընկերությունները (որոշմանը կարելի է ծանոթանալ նաև ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղակագրում): Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են քաղաք Երևան, Սարյան 22 հասցեով:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով