Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկումը մասերով իրականացնելու վերաբերյալ

04/06/2020

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ նախատեսված հարցի քննարկումը մասնակիցների թվաքանակով և ՀՀ-ում COVID-19-ի համաճարակային իրավիճակով պայմանավորված, կանցկացվի նույն օրը 2 մասով՝ ժամը 14:00-ին և 15:30-ին։ Աշխատանքային քննարկման նախապես գրանցված բոլոր մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ այն ժամին, որի մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչը հայտնել է 04.06.2020թ. արված հեռախոսազանգի միջոցով։
Միաժամանակ, խնդրում ենք 04․06․2020 աշխատանքային քննարկումների բոլոր մասնակիցներին խստագույնս հետևել հակահամաճարակային կանոնները պահպանելու պահանջներին, ՀԾԿՀ շենք մուտք գործելիս իրենց մոտ ունենալ անձը հաստատող փաստաթուղթ, կրեն դիմակ և ձեռնոցներ։
Շնորհակալություն, հակահամաճարակային կանոնները պահպանելու պահանջներին ըմբռնումով մոտենալու համար։