ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ
05/06/2020
Սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման շուրջ 04.06.2020թ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցավ քննարկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, Հանրային խորհրդի ներկայացուցիչների հետ՝ զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտին և դրա ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովի աշխատակազմի կատարած հաշվարկներին վերաբերող հարցերը: Մասնավորապես, ներկայացվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայտի և հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկների տարբերության հիմքում ընկած պատճառները, սակագների հաշվարկման մոտեցումները, առանձին ծախսային հոդվածների վրա ազդող գործոնները, ինչպես նաև հնչեցին հարցեր և տրվեցին պարզաբանումներ։
Գազամատակարարման համակարգի ընկերությունների 2020 թվականի սակագների վերանայման գործընթացը ներկայացնող նյութը: