Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

ՀՀ ՀԾԿՀ-ի 19.06.2020թ. ժամը 11:00-ի նիստում կքննարկվի սպառողներին վաճառվող բնական գազի և գազամատակարարման համակարգի ծառայությունների մատուցման սակագների վերանայման հարցերը

15/06/2020

Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հունիսի 19-ին, ժամը 11:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում հրավիրվում է նիստ, որտեղ կքննարկվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման սակագների և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից բնական գազի փոխադրման սակագնի սահմանման վերաբերյալ հարցերը։
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակ՝ վերը նշված նիստին մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում ենք մինչև 18.06.2020թ. ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։
Նիստի օրակարգի, սակագների որոշումների նախագծերին և հաշվարկներին կարող եք ծանոթանալ «http://psrc.am/news/topic/10905» հղումով։