Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Նիստեր

ՀՀ ՀԾԿՀ-ի հուլիսի 22-ի նիստ

17/07/2020

Նախագիծ

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ

ՀՀ ք. Երևան, Սարյան 22

 

22 հուլիսի, 2020թ  ժամը՝ 11:00 - ին

1. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության գույքը վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Հ. Ղազարյան

2. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության 2020-2022 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Դ. Մուրադյան

3. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2019 թվականի ներդրումային գործունեության (իրականացված կապիտալ ծախսերի) տեխնիկական աուդիտի ծրագիրը և ժամանակացույցը հաստատելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Դ. Մուրադյան

4. «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան», «ՅՈՒՔՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» փակ բաժնետիրական, «ՔՐՈՍՍՆԵԹ», «ԱՅԹԵՐ», «ՋԻԹԵԼ», «ԱՐՓԻՆԵՏ», «ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ՀԱՄԱԼԻՐ» սահմանափակ պատասխանատվությամբ և «ՀԱՅ-ԹԵՔ ԳԵԹՎԵՅ, ԻՆՔ.» ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության ամրակցված հեռախոսակապի ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման առավելագույն վճարը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի №531Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

5. «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» և «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերությունների հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական հեռախոսակապի ցանցերում փոխկապակցման ծառայությունների վերջնավորման առավելագույն վճարը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 27-ի №530Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

6. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի օգոստոսի 29-ի №336Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

7. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի ապրիլի 13-ի №74Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

8. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի հուլիսի 11-ի №279Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

որոշման նախագիծը

Զեկուցող` Ա. Հունանյան

ԼՐԱՑՈՒՑԻՉ

9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի օգոստոսի 4-ի №413Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

որոշման նախագիծը հավելված

Զեկուցող` Ա. Հունանյան

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ`

 

  Գ. Բաղրամյան