Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Աշխատանքային քննարկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայանից առաքվող ջերմային էներգիայի սակագինը սահմանելու շուրջ

24/07/2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի ապրիլի 20-ին հանձնաժողով ներկայացված` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համակցված շոգեգազային ցիկլով աշխատող «Հրազդան-5» կայանից առաքվող ջերմային էներգիայի սակագնի սահմանման հայտը ուսումնասիրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի կողմից։
Տեղեկացնում ենք, որ 2020 թվականի հուլիսի 29-ին ժամը 11:30 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների և ընկերության ներկայացուցիչների հետ։