«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի սակագների հայտի շրջանակում մոնիթորինգի իրականացման նպատակով աշխատանքային քննարկում
19/08/2020
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հայտի շրջանակում 2020թ․ օգոստոսի 28-ին ժամը 11։00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ՀՀ ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ նախատեսվում է հայտով ներկայացված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգի վերաբերյալ աշխատանքային քննարկում։