ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի գործունեության ծրագրի նախագիծը
03/09/2020
Նպատակ ունենալով առավել բարձրացնել հանձնաժողովի գործունեության թափանցիկության մակարդակը, ինչպես նաև հնարավորինս ապահովել հանրային ծառայությունների ոլորտի կարգավորվող անձանց և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներգրավվածությունը կարգավորման գործընթացին, ստորև ներկայացնում ենք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի գործունեության ծրագրի նախագիծը, որի վերաբերյալ առաջարկություններ ունենալու դեպքում խնդրում ենք մինչև սույն թվականի սեպտեմբերի 9-ը գրավոր ներկայացնել հանձնաժողով:
Հասցե՝ ք.Երևան, Սարյան 22, կամ էլեկտրոնային փոստով՝ psrcinfo@psrc.am: