Օգոստոսի 7-ի հանձնաժողովի նիստ
02/08/2013
2013 թվականի օգոստոսի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
7 օգոստոսի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
2. «Կլեոպատրա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սպառման համակարգի պահուստային սնուցումն իրականացնելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
3. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 30-ի №327Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
4. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 28-ի №683Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ԱՐՏԱՎԱՆ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արտավան ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ. Ամիրաղյան
6. «ԱՐՏԱՎԱՆ ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Արտավան ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
7. «ՏԱՍՄԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Գեղի-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0176 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
8. «Անի» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0322 լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան