Օգոստոսի 28-ի հանձնաժողովի նիստ
24/08/2013
2013 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի...
Նախագիծ
28 օգոստոսի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1.«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գույքը վաճառելու թույլտվություն տալու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
2.«ՌԵՅԳԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կարճաղբյուր ՓՀԷԿ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0381 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
3.«ՌԵՅԳԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Կարճաղբյուր ՓՀԷԿ-1» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0405 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
4. «ԷՆԵՐԳՈՁՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0486 լիցենզիայի պայմաններում փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
5. «ԷՐՍՏԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Ամասիա» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Հ.Ամիրաղյան
6. «ԷՐՍՏԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ամասիա» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
7. «ՅՈԻՆԻՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը
համարի զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. «ԷՅՉԴԻ ՄԵԴԻԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
9. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի №596Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան