ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող 801-811ՄՀց և 842-852ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի շրջանակում ներկայացվել
30/09/2013
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից իրականացվող 801-811ՄՀց և 842-852ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի շրջանակում ներկայացվել է մրցույթի մասնակցության մեկ հայտ՝ «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից: Հայտում պարունակվող փաստաթղթերը համապատասխանում են մրցույթի կազմակերպման կանոններով սահմանված պայմաններին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստում քննարկվել և ընդունվել է «801-811 ՄՀց և 842-852 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով կազմակերպված մրցույթի արդյունքում նախաորակավորված ընկերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը, որի համաձայն նախաորակավորված ընկերություն է հաստատվել «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով