Սույն թվականի հոկտեմբերի 17-18-ը Երևանում, «Կոնգրես» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում, կայանալու է Եվրամիության Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինն
09/10/2013
Սույն թվականի հոկտեմբերի 17-18-ը Երևանում, «Կոնգրես» հյուրանոցի խորհրդակցությունների սրահում, կայանալու է Եվրամիության Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինների աշխատանքային խմբի լիագումար նիստ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որպես ԵՄ Արևելյան Գործընկերության էլեկտրոնային հաղորդակցության կարգավորող մարմինների աշխատանքային խմբի լիիրավ անդամ, նիստին մասնակցելու համար հրավիրել է շուրջ 20 երկրների կարգավորող մարմինների պատվիրակների: Միջոցառման ընթացքում քննարկվելու են հեռահաղորդակցության կարգավորման ոլորտի արդի խնդիրները, ինչպես նաև՝ կարգավորող մարմինների միջև արդյունավետ համագործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով