Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Գարեգին Բաղրամյանն ընդունել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիին

05/02/2021

  • 2
  • 1
  • 3
  • 4
  • 5
  • 6

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդիպել է ֆրանսիական «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի փոխնախագահ Մալիկա Գենդուրիի, ինչպես նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Հանձնաժողովի անդամներ Սերգեյ Աղինյանը, Սեդա Շահինյանը և Կամո Սարգսյանը: Քննարկվեցին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սպասարկման որակի ցուցանիշներին, ներդրումային ծրագրերին և սակագնային քաղաքականությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին միմյանց բովանդակալից և բազմակողմանի քննարկման համար: