Հայաստանի Հանրապետության
Հանրային Ծառայությունները Կարգավորող Հանձնաժողով

Հաղորդագրություններ

Հանդիպում ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի հետ

12/03/2021

  • 3
  • 2

Սույն թվականի մարտի 11-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հանդիպել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև երկուստեք կարևորվել է հանձնաժողովների հետագա արդյունավետ համագործակցությունը: