Նոյեմբերի 13-ի հանձնաժողովի նիստ
08/11/2013
2013 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
13 նոյեմբերի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի №207Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Գ.Բաղրամյան
2. «Ղ-Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
3. «ԱՉՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
4. «ՅՈՐՆԵԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
5. «ՎԵԼԼՔՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
7. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկի սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
8. «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացնելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
9. «ԲՈՒՌ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղվարդ-2» փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցման №0175 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու հայտը մերժելու մասին
Զեկուցող` Հ.Հակոբյան
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան