Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է
15/03/2021
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է (World Consumer Rights Day): ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձր է գնահատում համագործակցությունը սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ, քանզի սպառողների շահերի պաշտպանությունը Հանձնաժողովի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Շնորհավորում ենք Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: