ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ «ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՇՈՒՐՋ
17/03/2021
Տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 22-ին ժամը 15:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (Սարյան 22) սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, «Հայփոստ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների և այլ հետաքրքրություն ցուցաբերած անձանց մասնակցությամբ տեղի կունենա «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման շուրջ աշխատանքային քննարկում:
Աշխատանքային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց խնդրվում է նախապես իրենց մասնակցության մասին տեղեկացնել mmomjyan@psrc.am էլեկտրոնային փոստով կամ զանգահարել հանձնաժողովի թեժ գծի հեռախոսահամարին (010 584 529):
Կցվում են՝