Դեկտեմբերի 4-ի հանձնաժողովի նիստ
29/11/2013
2013 թվականի դեկտեմբերի 4-ին, ժամը 11:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստերի դահլիճում տեղի կունենա հանձնաժողովի նիստ, որտեղ կքննարկվի..
Նախագիծ
Օ Ր Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ
4 դեկտեմբերի, 2013թ ժամը՝ 11:00 - ին
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի №109Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
2. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 5-ի №176Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
3. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի ճշգրտված ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
4. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 2013 թվականի ճշգրտված ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին
Զեկուցող` Ա.Բուդաղյան
5. «ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
6. «ԻՆՏԵՐՆԵՏ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՑԱՆՑԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
7. «ԻՆՏԵՐՆԵՏ ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻՈՆ ՑԱՆՑԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածի օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
8. «ՀԻՆԳՇԱԲԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Գ.Գևորգյան
9. «ՄԻԿԱ ԷԿԻՍԵՐՎԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը համարների զբաղեցման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ Գևորգյան
10. Երևանում Եվրոպայի Խորհրդի գրասենյակին ռադիոհաճախականության օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին
Զեկուցող` Գ Գևորգյան
11. «ՎԳԱՀ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը «Գոմք» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա տրամադրելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
12. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 17-ի №119Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
13. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հունիսի 27-ի №240Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին
Զեկուցող` Ս.Շահինյան
հանձնաժողովի նախագահ` Ռ.Նազարյան